ՆԱՏՕ-ի զենքի անվերահսկելի մատակարարումները Ուկրաինա կարող են հանգեցնել նրան, որ այն շուտով կհայտնվի հենց արեւմտյան երկրների ծայրահեղականների ձեռքում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազեւիչը։

«Այսօր Բելառուսը, որը մոտ է ուկրաինական իրադարձություններին, չի կարող օրինական տագնապ չհայտնել ՆԱՏՕ-ի երկրների շարունակվող անվերահսկելի գործողությունների առնչությամբ՝ ուղղված Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների ավելացմանը, ինչպես նաև դրա ուղղակի հետևանքին, այն է՝ զենքի տարածումը ողջ տարածքում և դրանց հայտնվելը ոչ պետական և ահաբեկչական կառույցների ձեռքում»,- ասել է Ամբրազևիչը։

«Մենք վստահ ենք, որ հեռու չէ ժամանակը, երբ արևմտյան զենքերը կհայտնվեն ծայրահեղականների ձեռքում և կկրակեն արևմտյան երկրներում», - ավելացրել է նա: Ավելի վաղ, Ռուսաստանը Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են ուկրաինական հակամարտության մեջ, «ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև անձնակազմի պատրաստմամբ... Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում»: