Անուշ Մովսիսյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի որոշումների բաժնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը եւ Անուշ Մովսիսյանի դիմումը՝
- Անուշ Հովիկի Մովսիսյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1)։
- Անուշ Հովիկի Մովսիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան», -ասված է որոշման տեքստում։





























