Հայաստանի շրջանների մեծ մասում ապրիլի 12-ին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւս 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ, քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+16, 

Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,

Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22, 

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+21, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Արցախում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22։