Մենք արդեն կուշտ ենք ԱՄՆ-ի անարդար վերաբերմունքից, կապված ԼՂ հակամարտության հետ: Վերջին տարիներին ԱՄՆ-ի բոլոր գործողություններն ուղղված են միայն հակաադրբեջանական ու հակաթուրքական գործունեությանը",- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով 30 ամերիկացի կոնգրեսականների դիմումը, որով նրանք առաջարկում են 10 միլիոն դոլլարի օգնություն տրամադրել նաեւ ԼՂՀ-ին:

«Եթե այդ կոնգրեսականները այդքան ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագովներ են, ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում ադրբեջանցի փախստականների վիճակին ու օկուպացիայի փաստին: Եթե ԱՄՆ-ը օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, ապա նրանց ողջ ազդեցությունն Ադրբեջանում փուլ է գալիս, որը վերականգնելը շատ դժվար կլինի: Այդ ամենը կբերի նրան, որ ԱՄՆ-ը` ի դեմս Ադրբեջանի կստանա եւս մեկ հակառակորդ մահմեդական աշխարհում: Այնպես որ թող ամերիկյան վարչակազմը մտածի այդ քայլի հետեւանքների մասին»,- ասել է Գուլուզադեն: