Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, Organization for Prohibition of Chemical Weapons, OPCW) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Է. Նալբանդյանը դրական է գնահատել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործունեությունը եւ պրն. Պֆիրտերի ներդրումը կազմակերպության նպատակների իրականացման գործում: Նախարարն ընդգծել է, որ ՔԶԱԿ-ի գործունեությունը համահունչ է արդի մարտահրավերներին դիմակայելու միջազգային հանրության ջանքերին, մասնավորապես` զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու բնագավառում:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Հայաստան-ՔԶԱԿ համագործակցության հետ կապված հարցեր: Ռոխելիո Պֆիրտերը գոհունակություն է հայտնել Քիմիական զենքի մասին կոնվենցիայի (ՔԶԿ, Chemical Weapons Convention, CWC) համապարփակ կիրառմանը ուղղված ՔԶԱԿ ջանքերին Հայաստանի աջակցության համար: