Թուրքիայի Սիիրթ նահանգի Փերվարիի շրջանում ժանդարմերիայի անցակետի դեմ  PKK-ի զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է 6 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 11-ը:

Քուրդ զինյալները հարձակումը սկսել են սեպտեմբերի 24-ի երեկոյան եւ ուժեղ կրակի տակ պահել ժանդարմերիայի անցակետը՝ փորձելով գրավել այն: Հայտնի է, որ մինչ հարձակումը սկսելը քուրդ զինյալներն անջատել են շրջանի էլեկտրականությունն ու դիպուկահարի օգնությամբ սպանել անցակետի հերթապահին: