47 տարեկանում մահացել է գրող Էդուարդ Բագիրովը։ Ինչպես հայտնում է Meduza-ն, Բագիրովի մահվան մասին հայտնում են, մասնավորապես, Varlamov News-ը և Մարգարիտա Սիմոնյանը։
Varlamov News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ «անցյալ շաբաթ գրողը կոմայի մեջ էր, նրա բոլոր օրգանները դադարել էին գործել»։
Բագիրովը համբավ ձեռք բերեց 2007 թվականին՝ «Գաստարբայտեր» վեպի լույս տեսնելուց հետո։ Նրա մյուս ստեղծագործություններից են «Սիրահարները» (2008) և «Իդեալիստը» (2010) վեպերը։ Նա նաև սցենարներ է գրել «Օնեգին» ֆիլմի և «Մոխիր» հեռուստասերիալի համար։
Բացի գրական գործունեությունից, Բագիրովն ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ։ Նա 2012 թվականի ընտրություններում եղել է Վլադիմիր Պուտինի վստահելի անձը, իսկ 2016 թվականին Պետդումայի պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Պատրիոտի Ռոսիի» կուսակցությունից։





























