Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է A/H1N1 վիրուսի կամ «խոզի գրիպի» վարակման մոտ 414000 դեպք, որոնցից շուրջ 5000-ն ավարտվել են մահացու ելքով:

ԱՀԿ տվյալներով մահվան դեպքի մասին:

Ընդ որում, ամենաշատ մահացությունները՝ 3539 դեպք, գրանցվել է ամերիկյան մայրցամաքում, որին հաջորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը 455 մահացու դեպք: Ի դեպ, Ամերիկա մայրցամաքում գրանցվել է «խոզի գրիպով» վարակման 160129 դեպք, իսկ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 122267 դեպք:

Եվրոպայում գրանցվել է 63 հազար վարակման դեպք, որոնցից 261-ն ավարտվել է մահվան ելքով:

Ի դեպ, Հայաստանում պաշտոնապես «խոզագրիպի» վարակման դեպքեր չեն արձանագրվել: