Իտալիայի «Միլան» ակումբի ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան հերթական անգամ հայտարարել է, որ հրաժարվում է վերադառնալ Իտալիայի հավաքական: Հիշեցնենք, որ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո, տաղանդավոր պաշտպանը վնասվածք է ստացել եւ հայտարարել է, որ լքում է «սկուադրա ադզուրա»-ն: Դրանից հետո, հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Դոնադոնիին այդպես էլ չհաջողվեց խաղացողին ետ բերել: Դա չկարողացավ անել նաեւ նրան այդ պաշտոնում փոխարինող Մարչելո Լիպպին:

Ես չեմ վերադառնում, որովհետեւ չեմ ուզում, որ ամեն ինչ նորից կրկնվի: «Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ կլինի»,-հայտարարել է Նեստան: