Mercedes-Benz-ի E-Class-ի նոր սերունդը Եվրոպայում վաճառքի կհանվի 2023թ. ամռանը, տեղեկացրել է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։
Նախորդ տարբերակի համեմատ սեդանի անիվները մեծացել են 22 միլիմետրով։ E-Class-ի ուժային սարքավորումների կեսը լիցքավորվող հիբրիդ է։ E-Class-ի բազային տարբերակն ունի 2,0 լիտրանոց բենզինով շարժիչ՝ 204 ձիաուժ հզորությամբ, կա նաեւ 197 ուժանոց դիզելով տարբերակ։ Ամենահզոր E-Class-ը, որ հանվելու է վաճառքի, E 400 e 4Matic տարբերակն է՝ 252 ձիաուժ ունեցող բենզինե շարժիչով եւ 129 ուժանոց էլեկտրաշարժիչով։ Նոր սեդանի նորություններից է պնեւմա-Airmatic-ը՝ ղեկի կարգավորմամբ, որը թույլ է տալիս շրջապտույտի շառավիղը կրճատել 90 սանտիմետրով։
Մեքենան ունի MBUX Superscreen մեդիա-համակարգ՝ առջեւի ուղեւորի համար լրացուցիչ էկրանով եւ օդորակման առաջավոր համակարգ՝ ավտոմատ կարգավորմամբ։





























