Չինական Nio ընկերությունը ներկայացրել է իր հայտնի ES6 մոդելի երկրորդ սերունդը, հաղորդում է «Авторевю»-ն։
Նոր սերնդի մեքենան կառուցված է NT2 էլեկտրական հարթակի վրա։ Նորույթի երկարությունը 4854 մմ է, լայնությունը՝ 1995 մմ, իսկ բարձրությունը՝ 1703 մմ։ Անվային բազան հասնում է 2915 մմ-ի։ Առաջին սերնդի մեքենայից նոր քրոսովերն առանձնանում է թեւերի փոփոխված ձեւով, ավելի մեծ պատուհաններով եւ նոր օպտիկայով։ Սրահում տեղադրված են 10,2-դյույմանոց թվային կառավարման վահանակ, 12,8-դյույմանոց սենսորային էկրան եւ առջեւի նստատեղեր՝ վիբրամերսման գործառույթով:
Նոր սերնդի ES6 քրոսովերը համալրված է 490 ձիաուժ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայանով։ Քրոսովերը սնուցվում է 75 կամ 100 կՎտ/ժ քարշիչ մարտկոցով։ Նորույթի վաճառքը կսկսվի 2023 թվականի օգոստոսին։





























