Որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները հաստատվեն թուրքական խորհրդարանի կողմից, պետք է կատարվի Թուրքիայի պայմանը։ Այսպես է ասել թուրքական իշխող կուսակցության փոխնախագահը եւ մանրամասնել այդ պայմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը։
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Սալիհ Քափուսուզը ասել է. «Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր համաձայնությունից»։




























