Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Արեւմտյան տարածաշրջան) վճռականորեն դատապարտում է վիրավորական անվանում ունեցող` Օսմանյան ռազմական քայլերթային նվագախմբի ժամանումը Լոս Անջելես, որը նախատեսվում է հոկտեմբերի 3 –ին, գրում է «Asbarez»-ը:
Կոմիտեն նաեւ հարցականի տակ է դնում Լոս Անջելես քաղաքի ղեկավարության անպատասխանատու որոշումը, որով թույլտվություն է տրվում մի խմբի, որը հաստատում է օսմանյան բանակի մահաբեր ստորաբաժանումից` ենիչերների կորպուսից ծագման մասին: Նվագախմբի նախատեսված ելույթը ոչ միայն վիրավորական է, այլեւ անընդունելի Ամերիկայի հայ համայնքի համար:
«Հարյուր հազարավոր հայերի, այդ թվում` Ցեղասպանությունից տուժած ընտանքիների ընդունած Լոս Անջելեսի Փոքր Հայաստանի սահմանից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա Օսմանյան ռազմական քայլերթային նավագախումբը պետք է կատարի այն զինվորականների հիմները, որոնք կապված են Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների ոչնչացման հետ: Սա ահավոր զուգահեռ է: Խումբը նորից քայլերթ է անցակացնելու հայերի հարեւանությամբ` ստեղծելով հարյուր տարի առաջ հայկական գյուղերով եւ քաղաքներով օսմանյան զինավորների քայլերթի ահավոր տեսարաններ, որին հաջորդեց հայ բնակչության դաժան եւ ծրագրված ոչնչացումը:
Համայնքում երթի նախատեսումն ու անցկացումը ոչ մի կասկած չի թողնում, որ նավագախումբը լկտիաբար ծաղրում է Ամերիկայի հայ համայքնին, ինչն ատելութայն դրսեւորման աղաղակող օրինակ է:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հավատարիմ է Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու խնդրին, այդ թվում` ցեղասպանության ճանաչմանը ամերիկյան եւ թուրքական կառավարությունենրի կողմից, ինչպես նաեւ համոզված է, որ ոչ ոք իրավունք չունի անմարդկայնորեն տեռորի ենթարկել Ցեղասպանության զոհերի ժառանգներին»,-ասվում է հայտարարության մեջ:




























