Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում Շառլ Ազնավուրը եւ նրա մենեջեր Լեւոն Սայանը, սեպտեմբերի 28-ին, կազմակերպում են բացառիկ համերգ` մեծաթիվ աստղերի մասնակցությամբ: Համերգից ստացված միջոցները փոխանցվելու են «Ազնավուրը` Հայաստանի համար» ասոցիացիային, հաղորդում է Nouvelles d`Arménie-ին: Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպվող համերգը նվիրված է Հայաստանի հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին:
Համերգում ելույթ կունենան նաեւ Բենաբարը, Ժուլյեն Կլերկը, Լիան Ֆոլին, Պատրիկ Ֆորին, Էլեն Սեգարան, երգիծաբաններ Լորան Հերան եւ Միշել Լեբը, երաժիշտ Անդրե Մանուկյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:




























