ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է ԶԼՄ-ների ազատության կարևորությունը՝ որպես ժողովրդավարության և արդարության հիմնական սկզբունք։ Ազատ լրագրությունը «մեզ տալիս է այն փաստերը, որոնք մեզ անհրաժեշտ են կարծիքներ ձևավորելու և այս աշխարհի ուժերին ճշմարտությունն ասելու համար», - ասել է նա չորեքշաբթի՝ մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին առնվազն 67 լրատվամիջոցի աշխատակից է սպանվել, ինչը 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Լրագրողները թիրախային հարձակումների զոհ են դարձել՝ փորձելով կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, նշել է Գուտերեշը։
Բացի այդ, կին լրագրողների գրեթե երեք քառորդը ենթարկվել է առցանց բռնության, իսկ յուրաքանչյուր չորրորդը ենթարկվել է ֆիզիկական սպառնալիքների: «Դադարեցրե՛ք սպառնալիքներն ու հարձակումները։ Դադարեցրե՛ք լրագրողներին կալանավորելն ու բանտարկելն իրենց աշխատանքը կատարելու համար։ Դադարեցրե՛ք սուտն և ապատեղեկատվությունը»,- հորդորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականի դեկտեմբերին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկով։ Այսպիսով, այս տարի այն նշվում է 30-րդ անգամ։





























