ԱՄՆ Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, կասկածյալը որոնվում է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

«Մենք տեղյակ ենք մի քանի վիրավորների մասին։ Ոչ ոք ձերբակալված չէ»,- Twitter-ում գրել է քաղաքի ոստիկանությունը։

Ոստիկանությունը հրապարակել է ենթադրյալ հանցագործի լուսանկարները, և դեպքի վայր է տեղակայվել զգալի ուժեր։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել բժշկական հաստատությունում։