Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell ընկերությունը պատրաստվում է իր մասնաբաժնի համար գնորդ գտնել Շեթլանդական կղզիների մոտ գտնվող վիճելի նավթահանքում, որոնք գտնվում են Շոտլանդիայի հյուսիս-արևելքում, գրում է The Guardian-ը։

Նավթային Shell ընկերությանն են դեռևս պատկանում են Cambo-ի նավթային հանքավայրի 30% բաժնետոմսերը, սակայն վերջերս ընկերությունը ցանկություն է հայտնել վաճառել իր մասնաբաժինը՝ բնապահպան ակտիվիստների լայնածավալ բողոքի ֆոնին:

Shell-ի Մեծ Բրիտանիայի հետախուզման և արտադրության ղեկավար Սայմոն Ռոդին ասել է, որ ընկերությունն արդեն գործարք է կնքել Cambo-ի մեծամասնական սեփականատեր Ithaca Energy-ի հետ՝ իր մասնաբաժինը վաճառելու համար: