Կոնգոյի արեւելյան մասում հանկարծակի ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը հասել է 176-ի, 100 մարդ համարվում է անհետ կորած՝ ըստ նահանգապետի եւ Հարավային Կիվու նահանգի իշխանությունների նախնական գնահատման, հաղորդում է PA Media-ն:

Գետերը ափերից դուրս են եկել Կալեհեի տարածքում գտնվող գյուղերում ՝ Կիվու լճի ափերի մոտ։ Իշխանությունները հայտնել են նաեւ տասնյակ վիրավորների մասին։

Հարավային Կիվու նահանգի նահանգապետ Թեո Նգվաբիջեն այցելել է շրջան եւ գրառում կատարել, որում ասվում է, որ նահանգի կառավարությունը բժշկական օգնություն, բնակարան եւ սնունդ է ուղարկել:

Տարածքում մի քանի հիմնական ճանապարհներ անձրեւների պատճառով անանցանելի են դարձել, ինչը դժվարացնում է օգնությունը:

Երկրի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին երկուշաբթի հայտարարել է ազգային սգո օր՝ զոհերի հիշատակը հարգելու համար։