Իսրայելը կիրակի Հորդանանին է հանձնել Հորդանանի խորհրդարանի անդամ Իմադ ալ-Ադվանին, որը  ձերբակալվել էր Արևմտյան ափ զենքի մաքսանենգության փորձի կասկածով,  իսրայելական Շին Բետ հետախուզական վարչությանը վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։

Շին Բետը հայտնել է, որ Իմադ ալ-Ադվանը, որը ձերբակալվել էր ապրիլի 22-ին Իսրայելի վերահսկողության տակ գտնվող սահմանային անցումում, հանձնվել է Հորդանանի անվտանգության մարմիններին, որոնք շարունակելու են այս գործի քննությունը։