Վրաստանի դատախազությունը դիմել է դատարան հայտարարությամբ՝ Ambassadori հյուրանոցի հրկիզման մեջ մեղադրվող Թբիլիսիի բնակիչ Ա․Լ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հարկադիր հոգեբուժում նշանակելու մասին, հաղորդում է Նովոստի-Գրուզիան։
Քննության տվյալներով, նա հյուրանոցում համար էր վերցրել,որտեղ մարտի 31-ին հրդեհ էր սարքել, կրակը տարածվել էր հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերը։
Այդ ժամանակ նա երևացել է տեսախցիկների օբյեկտիվներում, հրդեհի ժամանակ նա մերկ, հանգիստ կանգնած է եղել ծածկապատշգամբում։
Ա․Լ․-ն ձերբակալվել էր հրկիզման միջոցով գույքի վնասման մեղադրանքով, որը երեքից հինգ տարվա ազատազրկում է ենթադրում։ Սակայն Սամխարաուլիի անվան Ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունը հաստատել է, որ մեղադրյալը չի գիտակցում իր գործողությունները և բուժման կարիք ունի։




























