Շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու նպատակով համայնքը ներդնում է նոր համակարգ . շինարարական աշխատանքների ավարտական ակտերը կտրամադրվեն միայն շինարարական աղբի՝ համապատասխան աղբավայր տեղափոխումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ:
Արդեն իսկ մշակվել է հատուկ կտրոն: Կներդրվեն նաև վերահսկողության նոր մեխանիզմներ՝ կեղծումները բացառելու նպատակով:





























