Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովորդահանրապետական» կուսակցության անդամ,  Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ Էրզրումում կազմակերպված հանրահավաքի ժամանակ սադրանքներ են տեղի ունեցել։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Էրզրումում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն անհայտ անձիք սկսել են քարերով հարվածել քաղաքապետի կողմ։ Քարկոծելու հետեւանքով 17 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանրահավաքը  դադարեցվել է։

Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, թե դեպքի հետ կապված կան ձերբակալվածներ։