Հոկտեմբերի 29-ին Իրանը ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչներին իր պատասխանն է տվել` Թեհրանի հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելանյութի տրամադրման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է AFP-ն, հղում կատարելով Իրանի al Alam հանրային հեռուստաընկերությանը:Ընդ որում, Թեհրանի պատասխանի բովանդակությունը չի նշվում:

Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԵ-ն հոկտեմբերի 21-ին, Վիեննայում հանդիպման ժամանակ, Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, առաջարկությունների փաթեթ է մշակել` Թեհրանի հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելանյութի տրամադրման վերաբերյալ:Մոսկվան, Փարիզը եւ Վաշինգտոնը հոկտեմբերի 23-ին հավանություն են տվել ատոմային կազմակերպության առաջարկություններին: ՄԱԳԱՏԵ-ի նախաձեռնությունը միջուկային վառելանյութի տրամադրման համար նախատեսում է Նաթանզի արդյունաբերությունում վերամշակված 1,2 տոննա ուրան, որը կհարստացվի Ռւսաստանում, իսկ հետո Ֆրանսիայում կստեղծվեն վառելանյութի հավաքակետեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Իրանի հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ելույթ ունենալով երկրի հանրային հեռուստաընկերությամբ, հայտնել է, որ Ւրանը պատրաստ է համագործակցել օտար երկրների հետ`արտերկրում իր ուրանի հարստացման վերաբերյալ: Նրա խոսքով` Թեհրանը ողջունում է ՄԱԳԱՏԵ-ի նախաձեռնությանը եւ պատրաստ է աշխարհի գերտերությունների հետ վառելանյութի փոխանակմանը: