Սերբիայի կրթության նախարար Բրանկո Ռուզիչը կիրակի հրաժարական է տվել անցած շաբաթ տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որին ընդամենը մեկ օր անց հաջորդել էր հերթական զանգվածային հրաձգությունը, հաղորդում է Reuters-ը:

«Որպես պատասխանատու եւ կիրթ մարդ, որպես բոլոր պետական պարտականությունները կատարող արհեստավարժ մասնագետ, որպես հայր եւ որպես Սերբիայի քաղաքացի՝ ես ռացիոնալ որոշում եմ կայացրել՝ հրաժարական տալ», - վարչապետ Աննա Բռնաբիչին ուղղված իր հրաժարականի նամակում գրել է է Ռուզիչը։

Սերբիան երկու զանգվածային հրաձգություններից հետո՝ չորեքշաբթի Բելգրադի դպրոցում եւ հինգշաբթի Սերբիայի մայրաքաղաքի մերձակայքում, որոնց հետեւանքով զոհվել է ութ մարդ, սուգ է հայտարարվել:

Միջադեպերի կասկածյալները՝ 13-ամյա դեռահասը եւ 20-ամյա երիտասարդը, գտնվում են կալանքի տակ։

Հրաձգությունների երկու դեպքերից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է լայնածավալ օրենսդրական փոփոխությունների մասին՝ զենք կրելը խստացնելու նպատակով։