Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չեղարկել է հանրային առողջության արտակարգ դրությունը, որը սահմանվել էր 2022 թվականի օգոստոսին՝ կապված կապիկների ջրծաղիկի բռնկման հետ, ճեպազրույցում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը։
«Երեկ արտակարգ իրավիճակների կոմիտեն անցկացրեց իր հինգերորդ նիստը և ինձ առաջարկեց, որ ես հայտարարեմ հանրային առողջապահության արտակարգ դրության ավարտի մասին(կապիկների ջրծաղկի հետ կապված), որը միջազգային նշանակություն ունի։ Ես համաձայնեցի այս առաջարկության հետ: Ես հայտարարում եմ, որ ջրծաղիկն այլևս գլոբալ առողջապահական արտակարգ իրավիճակ չէ», - ասել է նա:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 87,000 դեպք և 140 մահ՝ 111 երկրներից։




























