Եվրամիությունում զգացվում է պատերազմի մթնոլորտը։ Այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն: 

Նրա խոսքով՝ բոլորը կարծում են, որ եվրոպական զենքի մատակարարումը դրականորեն է ազդում պատերազմի ընթացքի վրա՝ այդ մատակարարումների ավելացմանը կողմ արտահայտվելով։ 

Նա հավելել է, որ Բուդապեշտը, իր հերթին, կարևոր է համարում կրակի անհապաղ դադարեցումը և բանակցությունների մեկնարկը։