Վրաստանն ինքն է մի քանի շաբաթ առաջ դիմել է Ռուսաստանին՝ օդային հաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով։ Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
Նա վստահեցրել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն աջակցել է այս նախաձեռնությանը։
Նա այդ հարցի վերաբերյալ ԵՄ հայտարարություններն անվանել է Վրաստանի գործերին լկտի միջամտություն։
Ջաբարովը հավելել է, որ Եվրամիությունը կտրուկ է արտահայտվել ուղիղ ավիաչվերթների վերադարձի դեմ, փաստորեն, «լկտիաբար» միջամտելով Վրաստանի գործերին։
Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների երկարաժամկետ արգելքը երկու օր առաջ հանել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։





























