Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և Բելառուսի 200 գործարանների և ընկերությունների նկատմամբ։

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վլադիմիր Զելենսկին, պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսից մոտ երկու տասնյակ ձեռնարկությունների դեմ, մնացածը ռուսական ընկերություններ և ձեռնարկություններ են։

Սահմանափակումների են ենթարկվել նաև «Ռոսկոսմոսը» և «ԳԼՈՆԱՍՍ»-ը: