Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Ժողովրդահանրապետական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Քեմալ Քըլըչդարօղլուին ապացույցներ ներկայացնել Թուրքիայի ընտրական գործընթացներին Ռուսաստանի կողմից ինչ-որ «միջամտության» մասին իր պնդումների վերաբերյալ, գրում է Anadolu-ն։

«Նախքան ինչ-որ «միջամտության» մասին խոսելը, Քըլըչդարօղլուն պետք է հստակ հիմնավորումներ, փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնի»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով` «Ազգի միությունից» նախագահի թեկնածուն առաջին հերթին պետք է կոչ աներ՝ մերժելու Թուրքիայի ընտրական գործընթացներին ցանկացած տեսակի միջամտությունը։

Չավուշօղլուն վստահ է, որ Քըլըչդարօղլուն օգտագործում է Արեւմուտքի հուշած մեթոդները։

Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է կեղծ նյութեր նախապատրաստելու և տարածելու մեջ։