Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կատարած մարդասիրական աշխատանքի համար և այն անվանել վստահության ամրապնդման արդյունավետ քայլ:
IRNA-ի հաղորդման համաձայն` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է հնագույն մշակութային և պատմական արմատները, որոնք կապում են երկու երկրներին և իսլամական Իրանի նկատմամբ Ֆրանսիայի իրատեսական հայացքը դրական քայլ գնահատել:
Նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարություններին իր երկրի ռազմավարության անկախության մասին և դա գործնական ջանքեր համարել՝ իրականացնելու ֆրանսիական այս ռազմավարությունը՝ որպես արդյունավետ քայլ մի աշխարհում, որը ներկայումս զարգացում է ապրում։
Իր հերթին, ֆրանսիացի նախարարը խոսել է Պեկինում իր իրանցի գործընկերոջ հետ կառուցողական բանակցությունների մասին և գոհունակություն հայտնել Փարիզի վարած ռազմավարական անկախ քաղաքականության նկատմամբ Իրանի հետաքրքրության կապակցությամբ։





























