Բելգիան Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիոն դոլարի հարկային եկամուտներ կուղարկի։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վարչապետ Ալեքսանդր դե Կրոուի խոսքով՝ այդ օգնության կեսը կտրամադրվի ռազմական կարիքներին, իսկ մյուս կեսը՝ խաղաղ բնակչությանը։

Եվրամիությունը փետրվարին աշխատանքային խումբ ստեղծեց՝ ուսումնասիրելու ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը:

Անցյալ տարի Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 300 միլիարդ դոլարի ակտիվներ, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի վերականգնման համար։