Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի մատակարարումը Գերմանիա և Լեհաստան «Դրուժբա» նավթամուղով, որն անցնում է Ուկրաինայով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Միևնույն ժամանակ, հրատարակությունը հիշեցնում է, որ Գերմանիան և Լեհաստանը վաղուց «սև ոսկի» չէին ստանում Ռուսաստանից, թեև անցած ամառ այս երկրների համար բացառություն արվեց՝ ռուսական նավթի ներմուծման արգելքի շրջանակներում։

Միաժամանակ, թույլատրվելու է ղազախական նավթի տարանցումը, քանի որ խոսքը երրորդ երկրներից ներմուծման մասին է։