Առնվազն մեկ մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնած պտտահողմի հետեւանքով։ Վնասվել են տասնյակ տներ եւ էլեկտրահաղորդման գծեր, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Առնվազն 10 մարդ հոսպիտալացվել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Դեպքի վայրում ազգային օդերեւութաբանական ծառայության քննիչները հաստատել են, որ դա տորնադո է եւ աշխատում են քամու արագությունն ու ուժը որոշելու ուղղությամբ։
Տարածքը գտնվում է ամերիկա-մեքսիկական սահմանից մոտ 32 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ։





























