Սուդանի օդային տարածքը փակ կմնա բոլոր փոխադրումների համար մինչեւ մայիսի 31-ը, հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: 

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ մարդասիրական օգնությամբ եւ տարհանմամբ չվերթների դեպքում թույլտվություն կպահանջվի իշխանություններից: 

Սուդանի օդային տարածքը փակվել էր կանոնավոր օդային երթեւեկության համար այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին ռազմական հակամարտություն բռնկվեց երկրի բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջեւ: