Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։ Այս մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։

Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։