Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օհանը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բարձր հավանականության մասին։

Թուրքիայից հակասական տվյալներ են գալիս Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի և նրա մրցակից, ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուի հավաքած ձայների մասին։

Իշխանություններին մերձակա ԶԼՄ-ները պնդում են, որ առաջատարը Էրդողանն է, իսկ թուրքական որոշ լրատվամիջոցներ հայտարարում են, որ Քըլըչդարօղլուն առաջ է անցել նրանից։