Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինն երկուշաբթի Twitter-ում, խոսելով մայիսի 14-ի ընտրությունների մասին, ասել է, որ հաղթեցին իմաստությունն ու ժողովրդավարությունը։
«Մեր ժողովրդի խորը իմաստությունը եւ ժողովրդավարությունը հաղթեցին»,- գրել է նա։
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունների դաշինքը խորհրդարանում կստանա մանդատների ճնշող մեծամասնությունը։
Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 49 տոկոսը, նրա մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ձայների գրեթե 45 տոկոսը։





























