Ավստրիայի իշխանությունները 2023 թվականի ապրիլի դրությամբ սառեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառված անձանց ավելի քան 200 հաշիվ։ Այս մասին հայտնում է Kurir-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալներին։

Հրատարակության տվյալներով՝ երկիրը սառեցրել է նաեւ մի քանի անշարժ գույք, որոնք այժմ անհնար է վերավաճառել։

Մինչ այս, Բելգիայի կառավարությունը համաձայնեցրել էր Ուկրաինային 92 միլիոն եվրոյի օգնության փաթեթը, որը կվճարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Այդ գումարի կեսը կծախսվի սպառազինության, մյուս կեսը՝ մարդասիրական օգնության համար։