Թուրքիայի նախագահական ընտրություններում 3-րդ թեկնածու Սինան Օղանը պատասխանել է լրագրողների հետ հարցերին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու, 5 տոկոս ձայն հավաքած Սինան Օղանը նշել է, թե իր թիմի հետ խորհրդակցելուց հետո կունենա պատասխան, թե որ թեկնածուին են աջակցելու 2-րդ փուլում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է 49, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44 տոկոս, ուստի նշանակվել է 2-րդ փուլ։ Այս պարագայում Սինան Օղանի ձայները որոշիչ նշանակություն ունեն։





























