Արտակ Ղազարյանն ազատվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից եւ նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Մեկ այլ հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: