«Կաղթի նա, ով կհաղթի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահական ընտրությունները։ Ընդ որում, նա նշել է, որ այդ տարածաշրջանում բավական այլ դժվարություններ կան։ «Աշխարհի այս հատվածում բավականաչափ խնդիրներ կան»,- ասել է Բայդենը, հաղորդում է ТАСС-ը:
Նշենք, որ մայիսի 14-ին կայացած ընտրություններում Թուրքիայի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50%-ից ավելին, ինչի հետ կապված երկրում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Այն տեղի կունենա մայիսի 28-ին։
Քվեատուփերի 100 տոկոս բացման արդյունքներով՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,51 տոկոսը, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս, «Աթա» քաղաքական դաշինքի ներկայացուցիչ Սինան Օգանը՝ 5,7 տոկոս ձայն։





























