Իրավիճակը կրիտիկական չէ, սակայն կան տագնապալի գործոններ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌՕՈւ-ի և ՀՕՊ ուժերի կենտրոնական հրամանատարական կետ կատարած այցի ժամանակ, որտեղ նրան զեկուցվել է հակաօդային պաշտպանության համար մարտական ​​հերթապահության առաջադրանքների կազմակերպման և կատարման մասին, հայտնում է БЕЛТА-ն։

Նա նշել է, որ արդեն մի քանի օր է՝ զորքերը գտնվում են բարձր պատրաստականության մեջ։ Ինչպես հայտնել են նախագահին, շաբաթ օրը դեպքերից հետո նրանք տեղափոխվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակ։

«Մեզ մոտ տեղի ունեցած իրադարձություններից երեք օր անց։ Նկատի ունեմ Բրյանսկի մարզում, երբ չորս ինքնաթիռ խոցեցին։ Մենք ստիպված էինք դրան արձագանքել։ Այդ ժամանակից ի վեր մենք ավելի բարձր պատրաստության մեջ ենք՝ մեր զորքերը: Ուստի ինձ հետաքրքրում է երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվ, իհարկե, այս իրավիճակի զարգացման ուղղություններն ու հեռանկարները։ Համառոտ։ Առանց վախեցնելու։ Այն մասին, թե ինչ է տեղի ունենում և ինչ ենք ակնկալում կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Լուկաշենկոն։