Մայիսի 16-ին ՌԴ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը Բրյանսկի մարզի Կլինցի շրջանում ուկրաինական անօդաչու է խփել։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Այսօր ՌԴ Զինված ուժերի ՀՕՊ համակարգը Կլինցիում ուկրաինական անօդաչու թռչող սարք (ինքնաթիռի տիպի) է խփել։ Տուժածներ չկան։ Վնասվել է բնակելի տան պատշգամբը։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։