Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի ընտրանուց: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Գաբրիել Սարգսյանը՝ Դմիտրի Յակովենկոյի, Տիգրան Պետրոսյանը՝ Եվգենի Տոմաշեւսկիի հետ, եւ միայն Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ մրցամարտում:

Այս ցավալի պարտությունից հետո Հայաստանը գործնականում կորցրել է մրցաշարի հաղթող դառնալու հավանականությունը: 8-րդ տուրից հետո Հայաստանը 11 միավորով Ուկրաինայի, Հոլանդիայի, Իսպանիայի եւ Իսրայելի հետ կիսում է 3-7-րդ տեղերը: իսկ առաջատարները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն են, որ ունեն 13-ական միավորով: Վերջինս 8-րդ տուրում հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: