Թբիլիսիի քաղաքապետարանի պայմանագիրը «Метровагонмаш» ընկերության հետ պատժամիջոցների պատճառով կխզվի։ Այս մասին ասվում է քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Վրաստանը միջազգային ֆինանսական պատժամիջոցներ է կիրառում։ Հետեւաբար, Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր չէ համագործակցել պատժամիջոցների տակ հայտնված ընկերության հետ, եւ «Метровагонмашем»-ի հետ պայմանագիրը կխզվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2021 թվականին «Метровагонмаш»-ը շահել էր Թբիլիսիի մետրոպոլիտենի համար 40 նոր վագոնների մատակարարման մրցույթը, հաղորդում է քաղաքապետարանը։





























