Լիբանանցի Ռամի Նաուսը, որը հաղթահարել է քաղցկեղը, նորից հավատացել է իր ներքին ուժին եւ մեխերի վրա կանգնելու համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Ռամի Նաուսը 12 ժամ 12 րոպե 8 վայրկյան կանգնել է մեխերի վրա, ինչի շնորհիվ հայտնվել է Գինեսի Ռեկորդների գրքում։
«Ռամիի հիանալի ձեռքբերումը հզոր հիշեցում է կյանքի փխրունության եւ թանկարժեքության մասին,- նշվել է Գինեսի հայարարությունում։- Նա ցանկանում է, որպեսզի բոլորը հասկանան, որ բավական է մեկ ակնթարթը, որպեսզի ամեն բան փոխվի, եւ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեր առողջության եւ բարեկեցության համար, որպեսզի առավելագույն չափով օգտագործենք մեզ բաժին ընկած յուրաքանչյուր ակնթարթը»։
Նաուսը հաղթահարել է քաղցկեղը, չնայած նրա ընտանիքի մյուս անդամների բախտն այդ պայքարում այնքան էլ չի բերել։ Նա ասել է, որ նման փորձությունները պահանջում են ներքին եւ հոգեկան ուժ՝ դրանց դիմանալու համար, ինչպես իր սեփական պայքարն է եղել հիվանդության դեմ։
Նա մինչ այդ ոտաբոբիկ անցել է ավելի քան 40 կիլոմետր Լիբանանում, Միջերկրական ծովի լողափերով, որպեսզի ուշադրություն գրավի քաղցկեղի խնդրի հանդեպ։
Նրա հաջորդ արկածը ոտաբոբիկ ավելի քան 20 կիլոմետր կիսամարաթոնն է լինելու սառույցի եւ ձյան վրայով։ Որքան էլ որ դա վտանգավոր է, նրա խոսքով՝ իրեն առաջ է մղում մահվան վախը հաղթահարելու ցանկությունը։





























