Լոնդոնում դիմակավորված անհայտ անձը մուրճով եւ հատիչով հարձակվել է BBC հեռուստաալիքի ճակատային հատվածում գտնվող սկանդալային քանդակագործի արձանի վրա, գրում է PA Media-ն:

Նրա մոտ եղել է նաեւ կորպորացիային քննադատող պաստառ։

Արձանը հեռարձակման տանը գտնվում է 1932 թվականից, սակայն անցյալ տարի հարձակման է ենթարկվել այն հեռացնելու կոչերի ֆոնին։

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը վնասել է քանդակը։

Նրան անվտանգ բերման ենթարկելու հնարավորություն չի եղել՝ հաշվի առնելով դեպքի հանգամանքները, այդ թվում՝ բարձրությունը: Դեպքի վայր են կանչվել մասնագետ սպաներ։  

Երեքշաբթի օրը հեռուստաալիքը հայտարարել է, որ շենքի պատմամշակութային նշանակությունը հաշվի առնելուց եւ առաջատար մշակութային կազմակերպությունների հետ քննարկելուց հետո, ինչպիսին է Historic England-ը, վերանորոգման աշխատանքները համաձայնեցվել են կատարել կորպորացիայի ապահովագրության միջոցներով։