Նոյեմբերի 2-ին Մոսկվայում «International Alert» կազմակերպության նախաձեռնւթյամբ կայանալու է կլոր սեղան «Ղարաբաղյան հակամարտություն. Խաղաղության սստեղծման պայմաններ, Ռուսաստանի դերը» թեմայով:

Միջոցառմանը մասնակցելու են փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Ելույթ են ունենալու «International Alert»-ի Եվրասիայի հարցերով տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան, ծրագրերի տնօրեն Ֆիլ Շամփեյնը, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շեւչենկոն, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Կարնեգիի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն եւ այլք:

Կլոր սեղանին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը, Լոմոնոսովի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Կուրղինյանը, ռուսաստանյան, հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլք: