Կլիմայի պահպանության ակտիվիստները սև հեղուկ են լցրել Հռոմի Տրևիի շատրվանի մեջ՝ ի նշան կլիմայի փոփոխման դեմ բողոքի։

Ինչպես տեղեկացնում է Pledge Times-ը, Last Generation խմբի անդամներից մոտ տասը երիտասարդ փայտածուխ են լցրել հայտնի հուշարձանի ջրի մեջ՝ տարածելով «Մենք չենք վճարում քարացուկների համար» գրությամբ պաստառը։

Ակտիվիստները կանգնել էին շատրվանի ներսում և  անցորդների վիրավորանքների ներքո վանկարկում էին «Մեր երկիրը մեռնում է»։

Տեղական ոստիկանությունը ցրել է ցույցը։