Սերբիայի «Կրուշիկ» պաշտպանական ձեռնարկությունում պայթյունի հետեւանքով աշխատակցուհին տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Blic պարբերականը:

Այն Սերբիայի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից է, գտնվում է պետական սեփականության ներքո: 

«Վալեւոյի պաշտպանական արդյունաբերության «Կրուշիկ» գործարանում առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է մեկ աշխատակցուհի։ Նա տեղափոխվել է Վալեւո քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության կենտրոն»,-հայտնել է պարբերականը։ Վնասվածքի բնույթը չի նշվում։